Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հռչակագիրը՝ փակուղում

Հռչակագիրը՝ փակուղում
09.06.2022 | 07:32

«Երևանը ապրում է նկարչական կյանքով, Bravo, այդպես շարունակեցեք, դուշմանի աչքը հանեցեք»։
Դրվագ Մ․ Սարյանի նամակից՝ ուղղված Ռ․ Դրամփյանին։
Փարիզ, 7-ը հունվարի, 1927 թվական։


Ծիրանավառ երազանք՝ այգաբացին
2019 թվական։ ՈՒշ անձրևային աշուն։ Այգաբացը զարմանալի ծիրանավառ էր և տրամադրում էր խենթության։ Խենթացա...
«Կարևորելով հայ ազգային կերպարվեստի անկյունաքարային նշանակությունը 4-րդ Շնորհապետական Հայկական Հանրապետության կայացման գործում՝ Հայաստանը հռչակվում է ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ երկիր։ Սակայն...»


Խանդավառանքս՝ տառապանք
Խանդավառված էի և վստահ, որ քաղաքակրթական հեղեղուտում հայտնված հանրապետության ունևոր դասը էապես կգնահատի երկիրը ճարակող բազմաբևեռ վտանգները և կձևավորի այլընտրանքային կառավարություն, անվանումը՝ ՄԵԿԵՆԱՍՆԵՐԻ ԱՏՅԱՆ և հիմնադրամային ներդրումներով կվերականգնի պետականությունը։ Ի մասնավորի՝ միջազգայնացնելով մեր ազգային կերպարվեստը, կանաչ ճանապարհներ կբացի ազգային ինքնության արժանապատիվ վերածննդի առջև։


Ինչպես նշել եմ բազմիցս, 4-րդ Շնորհապետական Հայկական Հնրապետության կայացման հենքում երկրի քաղաքական ավետարան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ է։
Հռչակեցի և հայտնվեցի փակուղում, խանդավառանքս գլխաշրջվեց և վերածվեց տառապանքի, զի նամակ-ուղերձ առաջարկներս ձայն բարբառո էին։
Հանրապետության ունևոր դասը դեմ էր երկիրն ալթայացնող-վիլայեթացման տանող իշխանակույտի հակապետական ու ապազգային սադրանքներին, այնուամենայնիվ, անհաղորդ մնաց։
ՈՒ ծրագրված պատերազմ եղավ, դժնի դավադրությամբ դրախտավայր Արցախը նվիրաբերվեց հազարամյա «խաղաղասեր» հրեշին և այլն, և այլն։
Սակայն հույսս չեմ կորցնում, քանզի պատճառ ունեմ խանդավառանքի։


ՈՒխտագնացները
Հռչակագրումից կարճ ժամանակ անց՝ 2020-ի սկզբին, «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր և հրապարակագիր Փիրուզա Մելիքսեթյանի կնքամայրությամբ ծանոթացա Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների հետ, որոնց անշահախնդիր մեկենասությամբ, նախ, լույսընծայվեցին «Կերպարվեստի կենտրոն» ամսագրի երկու համարները, այնուհետև հիմնադրվեց «Ռոսլին» արվեստի հանդեսը, մեկնարկեց «70 ճանապարհ դեպի Տաճար» աննախադեպ մեկամյա պլեներաշարքը՝ ի նվիրում Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի ծննդյան 70-ամյակի։
Եվ ահա ազնվասիրտ հարցս. մի՞թե Փիրուզա Մելիքսեթյանն ու Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինները ուխտագնացության չեն եղել 4-րդ Շնորհապետական Հայկական Հանրապետությունում։


Հռչակագրի ճանապարհային քարտեզը
(բոցավառ առաջարկ Ժամանակավոր կառավարությանը)
Հարգարժան տիարք և տիկնայք կառավարիչներ, մեր ազգային կերպարվեստը մի հզոր կղզի է համաշխարհային ասպարեզներում, բայց ինչ-ինչ հանգամանքների բերմամբ առայժմ ընդամենը մի թերաճ թերակզի է։ Ինչ խոսք, այս ամենը շտկելի է։
Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը Հռչակագրի ճանապարհային քարտեզը։


ՀԱՅԿԸ ԿՐԿԻՆ ԳԵՏՆՈՒՄ Է ԲԵԼԻՆ
Քանդակագործական միջազգային միաժամանակյա սիմպոզիումներ՝ Արցախում և Սյունիքում։
Գաղախարագիրը․ Երկիր Մոլորակը ճարակած քաղաքակրթությունների պատերազմում հաղթում է արիա-քրիստոնեական աշխարհակարգը։ Ինչպես որ հաղթել է անդրջրհեղեղյան օրերում։
(Սույն սիմպոզիումները, չկասկածեք ամենևին, ըստ արժանվույն կլուսաբանվեն աշխարհի առաջատար լրատվամիջոցների կողմից, կարժանանան առաջատար հաստատությունների և անհատ մասնագետների ուշադրությանը։ Կասկած չկա՝ Հռչակագրի մյուս նախագծերը ևս կհամաշխարհայնացվեն)։


ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆից ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
7 պատկերագրքով (և երեք լեզվով) քաղաքակիրթ աշխարհին կներկայացվեն հայկական կերպարվեստի 7 փառահեղ վկայությունները։
Ա․
«Ժայռապատկերների և քանդակապատկերների հայոց հետքերը»
Բ․
«Մատենական նկարչության ոսկեդարը»
Գ․
«Որմնանկարչական առաքելություններ»
Դ․
«Քանդակը պատին»
Ե․
«Ցեղասպանված կերպարվեստ․ ահազանգ»
Զ․
«Հայկական նավագնացության Փարիզում․ Քոչար և Յակուլով»
Է․
«Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների կերպարվեստը»
Հ․Գ․ Տպագրված պատկերագրքերը հասանելի կլինեն առցանց տիրությում:
ՌՈՍԼԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ
Այս նորաստեղծ տանը մշտապես կներկայացվեն ժամանակակից կերպարվեստագետների աշխատանքները։
Նախորդ նախագծերը մեր կերպարվեստը կմիջազգայնացնեն, սպասելի կլինի ծանրակշիռ գնորդների ներկայությունը աճուրդի տանը։
Նոր ուխտագնացություն ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ երկրում
«Ռոսլին» արվեստի հանդես
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿԵՆԱՍ պատվո ատյան
ՈՒխտագնացության է հրավիրվում արվեստասեր հայ այրաց ու տիկնանց համատեղ նվիրումով մասնակցելու 4-րդ Շնորհապետական Հայկական Հանրապետության կայացմանը։
Պատվո ատյանի գործունեությունը հավուր պատշաճի կլուսաբանվի։
Սպասում եմ մեկենասների արձագանքին։


Վրեժ Առաքելյան

Դիտվել է՝ 50931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ